Ռուբինյանը և Իրանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղությունը

30/06/2025 14:20 Քաղաքական

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը:

–00—ՅՄ