Համերաշխ ենք ՀՀ կառավարության հետ հայկական ժողովրդավարության ապակայունացման փորձերի դեմ պայքարում

29/06/2025 16:01 Քաղաքական
Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։
«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

–00—ԱՊ