Շանտաժով փորձում ես կորզել ավելին, քան ինքդ ես իբր «մեծահոգաբար» զիջում»․ իրավապաշտպան

28/06/2025 21:18 Քաղաքական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Գերագույն պիղծ,

«Հրադադարի» առաջարկդ ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Որպես պաշտոնյա՝ դու ունես թե՛ իրավական և թե՛ բարոյական շատ ավելի մեծ պարտավորություն ու շատ ավելի մեծ պատասխանատվություն։ Իսկ որպես թիվ մեկ պաշտոնյա՝ է՛լ ավելի մեծ։ Իսկ մենք՝ պարզ քաղաքացիներս, շատ ավելի ազատ ենք մեր խոսքի չափն ու կոշտությունն ընտրելիս։ Սա դասագրքային ճշմարտություն է, որը բխում է «ավելի լայն իրավունքները բերում են ավելի մեծ պատասխանատվություն» իրավա-մաթեմատիկական սկզբունքից։ Հետևաբար, դու շանտաժով փորձում ես ինձնից կորզել ավելին, քան ինքդ ես իբր «մեծահոգաբար» զիջում»։

—00—ՍՊ