Եգորին կանդալողներից քանի՞սն են մահվան աչքերի մեջ նայել, թուրքի դեմ կռվել․ պատգամավոր

28/06/2025 20:57 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

Իգորը, կամ Եգորը, ինչպես նեղ ընկերական շրջապատում ենք իրան կոչում, իմ ամենահին կուսակցական ընկերներից է: Բավական է նշել, որ նույն «սերնդից» ենք, այսինքն՝ միասին ենք երդում տվել ու անցել Դաշնակցության շարքերը: Իսկ դա դեռ Սովետի թվին էր՝ 1991 թվականի մայիսին, առավել քան 34 տարի առաջ: Խիզախ, նվիրյալ զինվոր էր, հետո՝ հրամանատար, համեստ մի մարդ ով երբեք իր «Սխրանքները չէր պատմում, պահում էր իր մեջ»:

Երեկ Եգորին կեղծ մեղադրանք ներկայացրեցին ու կալանավորեցին: Հետաքրքիր է, իրան կանդալողներից, դատողներից, վրան հաչացողներից քանի՞սն են այս երկրի համար կյանքը վտանգի ենթարկել, քանի՞սն են մահվան աչքերի մեջ նայել, թուրքի դեմ կռվել: Հիմա դրանք դարձա՞ն հայրենասեր, իսկ Եգորը՝ հանցագո՞րծ: Դե արի ու մի ասա. Ով, մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ:

Ոչինչ, ընկերս, հազար փորձության միջով ես անցել, էս ի՞նչ է, որ չհաղթահարես, որ չհաղթահարենք…

 

—00—ՍՊ