Գործող կառավարիչն իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից դարձնելու

28/06/2025 10:19 Քաղաքական

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Տեսնես գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները:

Եթե նորմալ են լուսացրել, ապա դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ եկար են զգալու:

Քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:

Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ որոշները դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով «տուն են պահում»»:

—00—ՄԱ