«Չոր մնացորդում» մնում է իմպիչմենտի այս պահին առկա միակ իրավական փաստաթուղթը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը գրում է․
««Հայաստան» դաշինքին առաջարկվում է Նիկոլին իմպիչմենտի ենթարկել՝ առաջադրելով վարչապետի սեփական թեկանծուին:
«Հայաստան» դաշինքը հրաժարվում է նախաձեռնել գործընթացը, «Պատիվ ունեմ» խմբակցությունն է սկսում գործընթացը՝ առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:
«Հայաստան» դաշինքը մանր ժուլիկությամբ «միանում է» նախաձեռնությանը՝ դատարկ թղթի տակ ստորագրություններ հրապարակելով և այդպես էլ չստորագրելով իմպիչմենթի նախաձեռնության փաստաթուղթը:
Նիկոլի նախկին ստուկաչ Էդմոնը (պատգամավոր չէ) առաջարկում է վարչապետի թեկնածու առաջադրել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, իսկ «Հայաստան» դաշինքը միանգամից միանում է առաջարկին, թեև Աջապահյանի թեկնածությամբ ոչ իմպիչմենտի գործընթացի փաստաթուղթ է հրապարակվում, ոչ էլ դրա տակ «Հայաստան» դաշինքի պատգամավորների ֆիզիկական ստորագրությունները:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը միանում է Աջապահյանի թեկնածությանը, բայց Սրբազան հայրը հրաժարվում է առաջադրվել:
«Չոր մնացորդում» մնում է իմպիչմենտի այս պահին առկա միակ իրավական փաստաթուղթը՝ «Պատիվ ունեմի» պատգամավորների ստորագրություններով և Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ:
Հիմա հարց՝ ինչի՞ն է սպասում «Հայաստան» դաշինքը. եթե ունեք օր առաջ Նիկոլին իշխանազրկելու ծրագիր, ներկայարնեք՝ իմանանք, ինչու ոչ՝ միանանք: Եթե խնդիրը Դավիթ Համբարձումյանն է կամ ընդհանրապես՝ «Պատիվ ունեմը», առաջադրեք ձեր թեկնածուին, որի հնարավորությունն ունեիք և կարծում եմ՝ հիմա էլ ունեք:
Եթե սպասում եք Մոսկվայից հրահանգի, ի սեր Աստծո՝ գրեք սառույցին. ոչ մի հրահանգ էլ չեք ստանալու: Հիշու՞մ եք չէ՝ 2021-ին ձեզ խոստացել էին, թե մի քիչ ժողովրդի համար «ստռաշիլկա» աշխատեք ու Նիկոլի համար «բոքսի տանձիկ», հետո ձեզ իշխանության կբերենք, վերջում՝ քցեցին: Արանքում Նիկոլով նոյեմբերի 9-ի թուղթն իմպլեմենտացրեցին ու Արցախը հանձնեցին: Ոչ մի զանգ էլ չեք ստանալու: Ձեզ կրկին քցելու են, արդեն քցել են: Բարի խորհուրդ՝ էս գլխից գլխներիդ ճարը տեսեք: