«Պատիվ ունեմը» պատրաստ է ստորագրել վարչապետի՝ Միքայել Սրբազանի թեկնածությանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։
Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։ Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։
Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում։
—00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
-
ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները
-
«Սթրայքբոլի գործով» կալանավոր 18-ամյա Ա․ Չամիչյանի սրտի հետ կապված խնդիրները սրվել են. մանրամասներ
-
Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան
-
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +40 աստիճան տաքություն
-
Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է