Ռուսաստանը հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին, հայտնել են այդ երկրի ԱԳՆ-ից

27/06/2025 20:04 Քաղաքական

 

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցում և նրա հոգևոր կենտրոն Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ», – նշել են արտաքին քաղաքական ​գերատեսչությունում։
«Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք մեզ համար բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրինականության և կայուն զարգացման ապահովմամբ։

Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքները, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգալից լինել և հետևել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված կրոնական ազատության սկզբունքներին նվիրվածությանը», – ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

—00—ՍՊ