Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ազատ խոսքի ճնշում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․
«Քիչ առաջ տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Դատախազությունից հայտնել են.
Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել։
Սա նույնպես զուլալ քաղաքական հետապնդում է, ազատ խոսքի ու այլախոհության ճնշում։
Խստիվ դատապարտում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող այս ապօրինի գործողությունները, ինչպես նաև իմ մարդկային, մասնագիտական և քաղաքական աջակցությունն եմ հայտնում նրան։
Հգ. Հասկացան, որ հնարավոր չէ հրապարակված «պլանը» գցել Միքայել Սրբազանի գրպանը, ու դրա փոխարեն ինչ-որ «Նոյի թվի» հարցազրույցի հիման վրա վարույթ նախաձեռնեցին»։
–00—ՍՊ