«Երևանյան երկխոսությունը» տարածաշրջանային դերակատարների միջև վստահության ձևավորման հարթակ է․ ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է գիտության և քաղաքականության հիմնադրամի տնօրեն Շթեֆան Մաիրի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ԱԳ նախարարության և Հայաստանի դիվանագիտական դպրոցի համագործակցության հնարավորությունները Գիտության և քաղաքականության հիմնադրամի հետ՝ փորձի փոխանակման, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները անդրադարձել են նաև այլ հեղինակավոր գիտական կենտրոնների և փորձագիտական շրջանակների հետ համագործակցությանը, ինչպես նաև այդ կապերի ընդլայնման ուղղությամբ համատեղ հնարավոր քայլերին։
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովը՝ որպես տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև վստահության ձևավորման և կառուցողական երկխոսության խթանման կարևոր հարթակ՝ ընդգծելով հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։
–00—ՍՊ