Ալիևի հերթական հայտարարությունը ծանր հետևանք կունենա, իշխանությունը չի պաշտպանում ՀՀ շահերը

26/06/2025 21:20 Քաղաքական

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

«Իլհամ Ալիևը մասնակցելով Մինգեչաուրի էլեկտրակայանի բացման արարողությանը, առիթը բաց չի թողել Հայաստանը «ռազմական հանցագործություն» կատարելու մեջ մեղադրելու և «հանցագործ պետություն» անվանելու համար։

Ալիևի ոչ մի հայտարարություն երբևէ չի անցել առանց ծանր հետևանքների մեզ համար, և այս մեկն էլ բացառություն չի լինելու, քանի որ չունենք իշխանություն, որը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը։

Իսկ թե ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը՝ բոլորս էլ տեսնում ենք. առաջնայինն ու երկրորդականը խառնած քաոսի մեջ են տատանվում են»։

–00—ՍՊ