Կառավարությունը հավանություն տվեց Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրերին
26/06/2025 11:48
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Կառավարությունը հավանության տվեց երկու ժամանակավոր առևտրային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին։
«Համաձայնագրերի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը»,- ասված է որոշման մեջ։
Համաձայնագրերի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական և արաբական շուկաներում՝ ավելացնելով արտահանման ծավալները:
–00—ՅՄ