Լռեցնում են քաղաքական ընդդիմախոսներին, մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում․ ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վաղ առավոտից «Սրբազան շարժման» աջակցիների դեմ իրականցվող խուզարկություններին․
«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։
Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»։
–00—ՍՊ