Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

25/06/2025 17:25 Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«ՀՀ վարչապետ Փաշինյանը (Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին – խմբ.) կմասնակցի տեսակապի միջոցով։ Սակայն նա այդ մասին հայտարարել էր նախորդ նիստի ժամանակ», – ասել է Ուշակովը։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։

–00—ՅՄ