Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը

25/06/2025 11:27 Քաղաքական

Ռումինիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օանա Տոյուն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հղած ջերմ խոսքերի համար։ Ռումինիան բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև տևական բարեկամությունը, որը հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ մղելու համար։ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը»,- գրել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օանա Տոյուին շնորհավորել էր Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։

–00—ՅՄ