Ուժայինները սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը․ Աբրահամյան
25/06/2025 09:31
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
«Իմ տպավորությամբ, երեկ իշխանության կայքում հրապարակված «հեղաշրջման պլանով» և այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է օրակարգ պահել, քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել:
Նույն պատճառով մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց էին ոստիկանություն «զրույցների» հրավիրում:
Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ, իսկ իրենց ուժայինները երկրում ամեն օր ծաղկող հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը»:
—00—ՄԱ