Ըստ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն դրական է գնահատել իր այցը Հայաստան՝ հայտարարելով, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ․
«Իմ կարծիքով՝ մենք արդեն երկար տարիներ ականատես ենք լինում Հայաստանի եվրոպական նկրտումներին։ Դա կարեւոր է ամրագրել. ԵԽ-ի դերն է աշխատել երկրների հետ՝ ճիշտ զարգացում ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով մենք ունենք գրասենյակ Երևանում, որը ես նույնպես այցելել եմ։ Մենք այնտեղ ունենք մոտ 50 աշխատակից, որոնք բավականին կարևոր աշխատանք են կատարում բարեփոխումների մշակման, տարբեր ծրագրերի իրականացման և արժեքներն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Սա շատ կարևոր է, իմ տպավորությունը շատ դրական է։ Ես հասկանում եմ, որ բոլոր երկրներում կարելի է գտնել խնդիրներ, որոնք պետք է շտկվեն կամ հարցեր առաջացնեն։ Դա բնական է։ Սակայն կարևոր է նաև ընդհանուր գործընթացը։ Իմ կարծիքով՝ Հայաստանի գործընթացը լավ է, այն ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա կարեւոր է, քանի որ հաջորդ տարի դուք կարեւոր ընտրություններ ունեք», – նշել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
–00—ՍՊ