ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս

24/06/2025 16:50 Քաղաքական

Եվրոպական միությունը և Հայաստանը մոտենում են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ օրակարգում առանցքային հարցերից է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական իրականացումն ու դրա ներուժի լիարժեք օգտագործումը։

Մարագոսը հիշեցրել է, որ տարիներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնագիրը բնութագրել էր որպես բարեփոխումների հստակ ծրագիր, որը ակտիվորեն կյանքի է կոչվում կառավարության կողմից։

ԵՄ դեսպանը նշել է, որ բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի կունենա գործընկերության գլխավոր կոմիտեի նիստ։

«Սա վկայում է մեր ունեցած փոխազդեցության խորության ու հաճախականության մասին»,- ընդգծել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ