Տևական դադարից հետո Ադրբեջանի քարոզչադաշտը ակտիվացնում է հնարավոր պատերազմի մասին հռետորաբանությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Տևական դադարից հետո ադրբեջանական քարոզչադաշտը սկսում է ակտիվացնել հնարավոր պատերազմի մասին հռետորաբանությունը։
«․․․մենք նկատում ենք ռևանշիստական տրամադրությունների ուժեղացում Հայաստանում, ինչը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չի կարելի բացառել, որ այս միտման հետագա զարգացումը կարող է առաջացնել համապատասխան արձագանք Բաքվից, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմի․․․»,-գրում է Ադրբեջանի քարոզչական աղբյուրներից մեկը։
Հիշեցնեմ, որ տարեսկզբից Ադրբեջանը ձեռնարկել է թվով 28 անհատական ու համատեղ զորավարժություն ու վարժանք։ Բայց հայկական կողմը դա երբեք իր համար սպառնալիք չի գնահատում։
Նաև ի գիտություն ասեմ, որ սովորաբար քարոզչադաշտը սկսում է նման լուրեր տարածել՝ տրամադրություններ շոշափելու համար, հետո դրան միանում են արդեն պաշտոնական աղբյուրները, ավելի ստույգ՝ Ադրբեջանի ՊՆ-ն սկսում է ապատեղեկատվություն տարածել։ Սա շատ հայտնի ձեռագիր է»։
–00—ՅՄ