Սամվել Կարապետյանին Նիկոլը կալանավորել է գիտակցված՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միակ միջոցը՝ կալանքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Կարապետյանը սովորական հայ կամ հայաստանյան գործարար չէ, որի կալանավորումը հնարավոր լինի դիտարկել զուտ տնտեսական, իրավական կամ քաղաքական տիրույթում:
Նախ, Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է, ով իր կապիտալը ստեղծել է ոչ Հայաստանում, և որ պակաս կարևոր չէ՝ ոչ Հայաստանի հաշվին: Սամվել Կարապետյանը միջազգային կապեր ունեցող աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով ի տարբերություն արտասահմանյան շատ ու շատ հարուստ հայերի, որոնք միայն նոմինալ են պահպանել իրենց կապը Հայաստանի ու հայկականության հետ, խոշոր բարերար է, խոշոր ներդրող է ու Հայ Առաքելական Եկեղեցու խոշոր դոնոր է:
Ի՞նչ է սա նշանակում. Սամվել Կարապետյանը գիտակցված է կանգնել համահայկական թիվ մեկ ինստիտուտի՝ Եկեղեցու կողքին և պատրաստ է եղել բոլոր տեսակի զրկանքների (ընդհուպ կալանավորում): Անշուշտ, քրիստոնյայի համար պատիվ է հանուն հավատքի զրկանքների գնալը, բայց հարցը զուտ միայն կրոնական համատեքստում չէ. Սամվել Կարապետյանին Նիկոլը կալանավորել է կայծակնային արագությամբ և օրենքի կոպտագույն խախտումներով, այսինքն՝ Նիկոլը նույնպես գիտակցված է մոտեցել խնդրին՝ օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին ու միակ միջոցը՝ կալանքը:
Իսկ սա նշանակում է, որ գործ ունենաք որակապես նոր իրավիճակի հետ, որի զուտ միայն սաղմերն են այս պահին տեսանելի: Սաղմեր, որոնք քողարկված են բավականին բազմիմաստ «մեր ձևով» արտահայտության տակ և որոնց բացվածքը Կարապետյանը սկսել է բանտից մաս-մաս ներկայացնել:
Եթե փորձենք հակիրճ ամփոփել, ապա «մեր ձևովը» ամենամեծ պոտնեցյալն ունի օր առաջ տապալելու «Նիկոլ» անվանումը կրող արդեն բացահայտ թուրքական նախագիծը: «Մեր ձևովը» գրավիտացիայի ամենամեծ հնարավորությունն ունի համախմբելու հայ մնալու որոշում ունեցող թեև խոցված, բայց դեռևս ոտքի վրա մնացած ինստիտուտները՝ հավատքը, սեփականության իրավունքը, ինտելեկտն ու բարոյականությունը:
Հենց այս չորս հաստատուններն են, որոնք ի սկզբանե եղել են Նիկոլի թշնամիները, և որոնց համախմբումը կործանելու է Նիկոլին: Դրա համար է Սամվել Կարապետյանը բանտում և դրա համար է Սամվել Կարապետյանը «վտանգավոր»:
–00—ՅՄ