Իշխանական էմիսարներն արևմտյան դեսպանություններում ասում են, թե «կանխում են ռուսական հեղաշրջման փորձ»

23/06/2025 11:29 Քաղաքական

24News-ի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներից ու գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՔՊ-ն իր ենթակայության տակ գտնվող տարատեսակ փորձագետների ու վերլուծաբանների է գործուղում Հայաստանում հավատարմագրված արևմտյան հիմնական դեսպանություններ, որպեսզի բացատրի տեղի ունեցող ռեպրեսիաները։

Երբ արևմտյան որոշ դիվանագետներ կասկածանքով հարց են տալիս, թե արդյո՞ք Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ չի կալանավորվել Սամվել Կարապետյանը, ՔՊ-ական «դեսանտը» սկսում է հավաստիացնել, որ իշխանություններն այս կերպ փորձում են կանխել «ռուսական հեղաշրջման փորձը», իսկ ընտրված մեթոդները «ժամանակավոր են», քանի որ այլ տարբերակ չկա, քան «առաջին հայացքից ոչ ժողովրդավար թվացող որոշումները»։

Նկատենք, սակայն, որ արևմտյան դեսպանություններում կասկածանքով են վերաբերվում այս բացատրություններին ու նրանցից որոշների մոտ կա արդեն ձևավորված համոզմունք, որ Փաշինյանն առաջիկա հերթական ընտրություններում իշխանությունը պահելու շանս չունի։

–00—ՅՄ