ՀՅԴ-ն տարածաշրջանի զարգացումներով պայմանավորված քննարկման է հրավիրում

22/06/2025 21:22 Քաղաքական

ՀՅԴ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել․

«Նկատի ունենալով Իրանում տեղի ունեցող վերջին ռազմական գործողությունները և տարածաշրջանի զարգացումները, ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեն հրավիրում է քննարկում-հանդիպման, որին մասնակցելու են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին անդամներ

Կարեն Խանլարյանը, Ժորժիկ Աբրահամյանը,

Արտավազդ Բաղումյանը և Ռոբերտ Բեգլարյանը:

Հանդիպումը կայանալու է չորեքշաբթի` հունիսի 25-ին, ժամը 19:30-ին, «Արամ Մանուկյան»

երիտասարդական կենտրոնում (Գյուլբենկյան 37):

Հանդիպումը բաց է բոլորի համար։ Սիրով հրավիրում ենք թեմայով հետաքրքրված հասարակությանը»: