Էրդողանին հրավիրելու եմ Հայաստան, որ մասնակցի 2026-ի ԵՄ քաղաքական համայնքի համաժողովին. Փաշինյան

21/06/2025 11:40 Քաղաքական

 

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Այս այցը պիտի ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Պատրաստվում եմ հրավիրել նրան՝ մասնակցություն ունենալ այդ միջոցառմանը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացվելու է նաև Թուրքիայի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ