«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե»

20/06/2025 23:58 Քաղաքական

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Եկեղեցու վրա հարձակումները
հանդիպում են սուր դիմադրության, և հասարակությունը կանգնել է Հայ
առաքելական եկեղեցու կողքին:
Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման
պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի
հանձնարարությունները:

Իսկ Սամվել Կարապետյանի ամոթալի կալանավորմամբ` թրքահաճո
վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի
ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ
հանցավոր և ապօրինի քայլերի և անթաքույց փորձում է իր
հրահանգներով, բայց իրավապահների ձեռքերով մարդկանց գլխին գործեր
սարքել:

Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը
հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ այսօր ցույց տա, թե
իբր իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու»։

–00—ՍՊ