Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը. իրանցի փորձագետ

21/06/2025 00:02 Քաղաքական

Բաքուն մտադիր է զորավարժություններ անցկացնել և սահմանին իր մեծ քանակությամբ տեխնիկա է տեղակայել։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։

«Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը՝ Իրանում տիրող ռազմական մթնոլորտի պատճառով։ Զինված ուժերը պետք է լինեն առավելագույն պատրաստվածության վիճակում»,-նշել է իրանցի փորձագետը:

–00—ՍՊ