Կրեմլը ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակին և պատրաստ է տրամադրել օգնություն

20/06/2025 12:48 Քաղաքական

Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք ՌԴ քաղաքացու հետ կապված իրավիճակին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

–00—ՅՄ