Հայաստանում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը կստանա անհրաժեշտ օգնություն․ ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Հայաստանում կալանավորվեած գործարար Սամվել Կարապետյանը՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, Ռուսաստանից կստանա անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողը, ինչպես ցանկացած այլ ռուս քաղաքացի միշտ ստանում է օգնություն և աջակցություն, եթե նա, իր փաստաբանները կամ հարազատները կապվեն մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ», – ասել է Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է դիվանագետը, այս թեման ավելի մանրամասն քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների, մեղադրանքների կամ այլ տեսքով։
«Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան կոնկրետ, որ նախ եկեք պարզենք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնություն», – ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորել է այսօր, նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Գործարարը չի ընդունում մեղքը։
–00—ՅՄ