Ալիևը Թուրքիայում է, շարունակությունը կլինի վաղը, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը ներկայանա Էրդողանին
19/06/2025 17:15
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում է։
Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:
Բնականաբար, թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը: Այդ առումով գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն է` ոչ թե խաղաղության, այլ ճնշման մեծացման համար:
Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը, երբ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը կներկայանա Էրդողանին՝ Ստամբուլում»,-գրել է Վարուժան Գեղամյանը:
–00—ՅՄ