Շատ մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում․ Զախարովա

19/06/2025 16:43 Քաղաքական

Ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրացիայի Հայաստանին բերած օգուտները համեմատելի չեն Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի այն խոսքերին, թե ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ չես կարող անդամակցել:

«Խոսքը նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին չէ: Եվ մեծ հարց է` արդյոք ԵՄ-ն ընդհանրապես սպասում է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք: Մոլդովայի և Ուկրաինայի այսպես կոչված եվրոպականացման երկար ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցրել. կորցրել են անկախությունը և սեփական ռեսուրսները»,- ասել է նա:

–00—ՅՄ