Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է առցանց ձևաչափով

19/06/2025 15:31 Քաղաքական

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական ֆորումի նիստի նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ հանդիպումից հետո երկրի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողներին հայտնել է, թե որ համաշխարհային առաջնորդներն են գտնվելու Մինսկում՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Ֆորումի ընթացքում նախատեսված է լիագումար նիստ՝ Բելառուսի ղեկավարի և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։

ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) բոլոր ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա՝ տեսակապի միջոցով։

–00—ՅՄ