Մարդիկ պահանջում են՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման․ Աբրահամյան

19/06/2025 11:37 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում:

Նրանց պահանջը շատ պարզ է` պարզաբանել, թե ո՞վ է շարունակելու զբաղվել անհետ կորած մեր հայրենակիցների հարցերով (հումանիտար բանակցություններով) և ի՞նչ ազդեցություն է ունենալու ԱԱԾ նոր ղեկավարի նշանակումը անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի առումով:

Սրանից բացի, մարդիկ պահանջում են, որպեսզի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման` պարզաբանի վիճակը և տա իրենց մտահոգող հարցերի պատասխանը»:

—00—ՄԱ