Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր-ազգային գործունեության ուղղությամբ․ «ՀայաՔվե»

19/06/2025 11:24 Քաղաքական

Մեր Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր-ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ. հայտնում են «ՀայաՔվե» նախաձեռնությունից։

«Օրեր առաջ հազարավոր քաղաքացիներ օդանավակայան էին գնացել` ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի, բայց նաև` հաջակցություն Հայաստանի պետականության, Սահմանադրության և ժողովրդավարության։

Վեհափառին աջակցելու նախաձեռնությունը հենց այս արժեքների գիտակցմամբ է` Եկեղեցի ու Վեհափառ, Հայաստանի պետականություն և Սահմանադրություն։

Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունները սահմանադրական կարգի, պետականության հիմքերի խախտումներ են, բայց նաև` կրոնական ազատության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն և բռնապետության ամրապնդման փորձ։

Պաշտպանելով Հայոց եկեղեցին` պաշտպանում ենք Հայոց պետականությունը, Սահմանադրությունը և կրոնական ազատությունների սկզբունքը»,-նշված է հայտարարության մեջ:

—00—ՄԱ