Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

19/06/2025 10:55 Քաղաքական

Ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին և չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին և այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։

Շենքի արժեքը կազմել է 4.3 մլն եվրո»,- գրել է նա։

–00—ՅՄ