Թուրքիան սպասում է Փաշինյանի այցին

18/06/2025 21:18 Քաղաքական

Թուրքիայից հաստատում են՝ սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին։

Այն կկայանա հունիսի 20-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նրան կընդունի Ստամբուլում, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ 24News-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ: 

Եվ այսպես, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը, որի համար այս պահին երկու տեղ է բանակցվում:

Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնում է այս տարվա սեպտեմբերին, երկրորդ վայրը՝ ԱՄԷ-ն, որը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին:

Ընդ որում, մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար:

Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:

Ի դեպ, մենք տեղեկություն ունենք երրորդ նախապայմանի մասին, որը վերաբերվում է ճանապարհների բացմանը, բայց դրա մասին կգրենք ավելի ուշ:

–00—ՍՊ