Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանը

18/06/2025 18:18 Քաղաքական

Կալուգայի նահանգապետն արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպման վերաբերյալ հայտարարությանը:

«Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի մեծ է, քան Հայաստանում»,-  RT-ին ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկության ժամանակ գրառում էր արել. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

–00—ՅՄ