Միշտ եղել եք Հայաստանի, Արցախի, Եկեղեցու կողքին, աջակցությունս եմ հայտնում․ Սեյրան Օհանյան

17/06/2025 22:36 Քաղաքական

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի․

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, որն իր հաջողություններով ու նվիրումով միշտ եղել է Հայաստանի, Արցախի և Մայր Եկեղեցու կողքին

Դուք ունեք հսկայական և արժանապատիվ ներդրում մեր երկրի պատմության մեջ։

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել սրբության սրբոց՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

Ակնհայտ է, որ սեփական ժողովրդին և եկեղեցուն դավաճանած բարոյազուրկ և սրբապիղծ իշխանությունը խուճապի է մատնված՝ գիտակցելով, որ որևէ տեղ կամ դեր չի ունենալու մեր երկրի ապագայում»։

–00—ՍՊ