Ազգայինի դեմ ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաև Սամվել Կարապետյանին․ ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ի աջացկություն գործարար Սամվել Կարապետյանի․
«Խստորեն դասապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն եւ Կարապետյանների ողջ ընտանիքին։
Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաեւ համահայկական արժեքներին հավատարիմ եւ ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ եւ գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային եւ հոգեւոր արժեքներին։
Ի մի բերելով վերջին զարգացումները, փաստում ենք, որ կամակատար ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր»։
–00—ՍՊ