Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ գործարար Սամվել Կարապետյանին

17/06/2025 20:36 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ գործարար Սամվել Կարապետյանին։ Նա հերթական գրառումն է արել․
«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նշենք, որ այս գործողությունները հետևեցին այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարություններին։

–00—ՍՊ