Նիկոլը կորցնելու բան չունի. նա հերթական նռնակի օղակը քաշած ահաբեկիչ է․ Սամվել Ֆարմանյան
17/06/2025 20:49
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Նիկոլը կորցնելու բան չունի. նա հերթական նռնակի օղակը քաշած ահաբեկիչ է, ով արդեն պայթեցրել է մի քանի շենքեր ու հազարավոր մարդիկ սպանել: Միայն կատարածի վախը բավարար է, որ քաղաքական խուժանն այլևս որևէ արգելքի առաջ չկանգնի:
Կորցնելու բան ունի հայ ժողովուրդը: Կորցնելու բան ունի Հայաստանը: Կորցնելու բան ունենք ՄԵՆՔ:
Հատիկ-հատիկ ջարդում ու ոչնչացնում է բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են դիմադրել կամ սպառնալ իր իշխանությանը: Անում է, որովհետև մենք գերադասում ենք առանձին-առանձին ջարդվել, բայց չմիավորվել ու մեկ բռունցք չդառնալ: Քաղաքական կուսակցություններ, ավագանիներ, Մայր Աթոռ, ազգային այլ հաստատություններ, գործարարներ, լրատվամիջոցներ ու մնացած բոլոր-բոլորը՝ հայության 80-85 տոկոսը:
Ես Նիկոլին ու իր արտաքին տերերին վաղուց ոչ մի հարց չունեմ: Պատերազմ են հայտարարել Հայաստանին ու հայությանը: Ու դեռ հաղթում են: Ավելի ճիշտ՝ ոչ թե հաղթում են, այլ մենք ենք պարտվում:
Ես հարց ունեմ ընդդիմությանը. էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի անհավասարակշիռ «ինքնիշխանը», որ դուք մի կողմ դնեք թավաքյալի ամեն ինչ ու բռունցքվեք: Իրար գաք եւ կոնկրետ քայլ անեք: Էլ ի՞նչ: Ու՞մ կամ ինչի՞ն եք սպասում: Էսօր հարձակվել է Հայաստանի ու հայերի համար այդքան բան արած բարերար Սամվել Կարապետյանի վրա, վաղը կհարձակվի ձեր բոլորի վրա:
Վաղն իսկ ընդդիմադիր բոլոր պատգամավորները, մեկ մարդու նման, պետք է ստորագրեն պատուհասին անվստահություն հայտնելու ձևաթուղթն ու շատ արագ անցնեն մնացածին: Ձեզ թվում է ՔՊ խմբակցությունում բոլո՞րն են պատրաստ դառնալ Նիկոլի հանցակից ահաբեկիչը:
Չեմ հավատում»։
–00—ՍՊ