Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Փաշինյանի խոսնակ
17/06/2025 20:06
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը:
«Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։
Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։
Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։
Ինքնալյուստրացիա մինչև վերջ։
Խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք»,- գրել է նա։
–00—ՍՊ