Փաշինյանը սպառնում է Սամվել Կարապետյանին և թիրախավորում Եկեղեցուն․ նոր, անպարկեշտ գրառման հետքերով

17/06/2025 16:31 Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը նորից սպառնալիքների տարափ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների ու նրանց աջակցող անձանց նկատմամբ։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործարար Սամվել Կարապետյանը խոսել էր Եկեղեցու և Վեհափառ հայրապետի նկատմամբ ՀՀ իշխանությունների սկսած գրոհի մանրամասներից։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – News.am-ին ասել էր Սամվել Կարապետյանը։

Ինչից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր գրոհը՝ ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը․ «Պոռնկաբարո «հոգեվորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ։»։

Այս և այլ նմանօրինակ գրառումներով Փաշինյանը, փաստորեն, նոր թափ է հաղորդում Եկեղեցու դեմ իր նախաձեռնած գրոհին։

 

–00—ԱՊ