Իրանի և Իսրայելի հայ համայնքներից Հայաստան տեղափոխվելու դիմումներ այս պահին չեն ստացվել

17/06/2025 14:18 Քաղաքական

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը մանրամասներ է ներկայացրել Իսրայելի և Իրանի հայկական համայնքների շրջանում տիրող տրամադրությունների, նրանց վիճակի մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Նելլի Ղուլյանն ընդգծեց՝ թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հայ համայնքի շրջանում վիրավորների կամ զոհերի մասին որևէ տեղեկատվություն այս պահին չկա։

«Թեհրանում վնասվել է միայն հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրատունը»,- ասաց Ղուլյանը։

Նա մանրամասնեց, որ Իսրայելի և Իրանի հայկական համայնքների պատասխանատուների հետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամենօրյա կապի մեջ է՝ չնայած երկու երկրներում էլ կա ինտերնետի ու կապի խնդիր։

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների խնդրանք-դիմումներին կամ զանգերին երկրից դուրս գալու կամ Հայաստան տեղափոխվելու առնչությամբ, այս պահին նման զանգեր չունենք, մենք ինքներս ենք կապի դուրս գալիս համայնքների պատասխանատուների հետ՝ ինֆորմացիա ստանալու համար։ Հաճախ ինտերնետի, կապի խնդիր է լինում, բայց ամեն օր հնարավոր է լինում շփում ունենալ, միայն այսօր առավոտից, կարծես, խնդիր կա»,- ասաց Նելլի Ղուլյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ