Աշխարհակարգային փոփոխության այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում

17/06/2025 10:06 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:

Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները:

Իսկ մինչ դա, պատերազմների անվերահսկելի ալիքը տարբեր աշխարհամասերով ակտիվ կշրջի և հազարավոր անմեղ մարդկանց մահեր ու զրկանքներ կբերի»:

–00—ՅՄ