Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

17/06/2025 10:06 Քաղաքական

Արտակ Զաքարյանը գրում է. «Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որը ես առաջարկեցի նրանց: Ինչպիսի ամոթ և անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա կրկնել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»:

Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ հատուկ ընդգծելով «Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը» արտահայտությունը:

Սա կարծես թե Իրան-Իսրայել մարտական գործողության ընդլայնման առաջին պաշտոնական նախանշանն է:

Համաձայն Սպիտակ տան՝ Թրամփը վաղաժամ լքել է G7-ի գագաթնաժողովը և վերադառնում է Վաշինգտոն: Նա նաև հրահանգել է Ազգային անվտանգության խորհուրդին պատրաստ լինել Սպիտակ տան «Իրավիճակային սենյակում»:

Իսկ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախարարներն Իրանի իրենց գործընկերներին ասել են, որ պետք է հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

—00—ՄԱ