Դատախազությունն ընթացք է տվել լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի վերաբերյալ հրապարակումներին

16/06/2025 17:46 Քաղաքական

Դատախազությունն ընթացք է տվել լրագրող Մերի Մանուկյանի և ոստիկանի միջև այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորը մտածված, նպատակային հարվածել է 24News-ի լրագրողին։

–00—ՄԱ