Փաշինյանն իրեն հնազանդ եկեղեցի է ուզում ունենալ, կասկած ունեմ՝ ՔՊ-ականներն իրո՞ք հավատացյալներ են

16/06/2025 16:37 Քաղաքական

Փաշինյանն իրեն հնազանդ եկեղեցի է ուզում ունենալ, կասկած ունեմ՝ ՔՊ-ականներն իրո՞ք հավատացյալներ են։ Այս մասին այսօր «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Փաշինյանն ուզում է ունենալ իրեն հնազանդ եկեղեցի։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Բայց մենք Եկեղեցի ենք, չարին չարով չենք պատասխանում, մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։

Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ՔՊ-ականները հավատացյալներ են։ Եթե որևիցե մեկն Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին «Կտրիճ Ներսիսյան»-ով է խոսում, դա ի՞նչ հավատացյալ կարող է լինել, «պարոն Աջապահյան» ասողը հավատացյալ կարո՞ղ է լինել», – իր մտահոգությունները հայտնեց Միքայել Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ