Իրանի դեմ պատերազմը և Հայաստանին սպասվող մարտահրավերները. Սուրեն Սուրենյանց

15/06/2025 08:55 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.  «Իրանի դեմ պատերազմը և Հայաստանին սպասվող մարտահրավերները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում այսօր դարձյալ խոսել է Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»:

Տեսանելի ապագայում Բաքվից նման հայտարարություններ ավելի հաճախակի կհնչեն, անգամ չեմ բացառում, որ կնկատենք տրանսպորտային ուղիների բացման պահանջների կոշտացում՝ հատկապես որպես նախապայման խաղաղության պայմանագրի կնքման համար։

Իսրայելի հարձակումն Իրանի դեմ Ադրբեջանի համար նոր պատուհան է բացել: Ընդ որում, էսկալացիայի խորացումը, հնարավոր մեծ պատերազմը, դրանում ԱՄՆ հնարավոր ներգրավվածությունը կարող են «պայթեցնել» տարածաշրջանը՝ Սյունիք ներխուժման համար «կանաչ լույս» վառելով Ադրբեջանի համար:

Եթե նույնիսկ այս սցենարն այս պահին քիչ հավանական է, Բաքվի հռետորաբանության և պահանջների խստացումը գրեթե անխուսափելի է:

Թեհրանը միանշանակորեն հայտարարել է, որ Հայաստանի հարավային սահմանների փոփոխությունը կամ «միջանցքի» ստեղծումը կկարմիր գիծ համարի։

Բայց հիմա Իրանը կենտրոնացած է ներքին անվտանգության և արտաքին սպառնալիքների, մասնավորապես՝ Իսրայելի և նրա դաշնակիցների դեմ պայքարի վրա: Սա կարող է սահմանափակել Իրանի կարողությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հարավային Կովկասում:

Հարավային Կովկասում անվտանգային վակուումին շարունակում է նպաստել նաև ուկրաինական պատերազմի շարունակումը, ինչը մեծ ռեսուրսներ է խլում Ռուսաստանից:

Իհարկե, գոնե այս պահին Ադրբեջանը ձգտում է Հայաստանից concessions (զիջումներ) ստանալ առանց ուղղակի պատերազմի։

Հունիսի 20-ին Փաշինյանի սպասվող այցն Անկարա և հանդիպումը նախագահ Էրդողանի հետ կմեծացնի՞ Հայաստանի մանևրելու հնարավորությունը, թե՞ Թուրքիայի նախագահն ավելի խիստ պահանջներ կդնի Հայաստանի վարչապետի առջև:

Համենայն դեպս, մինչ այս պահը դժվար է հիշել որևէ դեպք, երբ Անկարան հայ- ադրբեջանական հարաբերությունների համատեքստում հակադրվել է Բաքվի օրակարգին:

Մյուս խնդիրը  հարևան Իրանից փախստականների հնարավոր մեծ հոսքն է, որը գրեթե անխուսափելի կդառնա, եթե էսկալացիան շարունակի աճել:

Արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը պատրաստ է այս ռիսկերի հաղթահարմանը:

Կասկածելի է:

Նույնիսկ պայթյունավտանգ այս իրավիճակում Փաշինյանը Պրահայում շարունակում էր քննարկել ԵՄ/ ԵԱՏՄ արհեստական դիլեման»։

–00—ՅՄ