Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև

14/06/2025 14:08 Քաղաքական

Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարաշաշրջանյին հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

«Դա հնարավոր է, քննարկում ենք։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարաշաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

–00—ՅՄ