Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։
Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական և միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։ Իսրայելն այս պահի դրությամբ հայտնել է իրանական հարվածների հետևանքով 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին։
Իրանը և Իսրայելն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց տարածքին։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ
-
Պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք
-
2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար
-
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է