Արաղչիի հետ զրույցում Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում էսկալացիայից խուսափելու կարևորությունը

14/06/2025 13:46 Քաղաքական

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

«Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»:

–00—ՅՄ